Մոսկվայում էվակուատորը 2 երեխաներով մեքենան տուգանային հրապարակ է տարել
Մոսկվայի հյուսիսում՝ Օտրադնոյե թաղամասում, էվակուատորը տուգանային հրապարակ է տարել փողոցում կայանված մեքենան, որում, ինչպես ավեի ուշ պարզվել է՝ փոքրիկ երեխաներ են եղել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դեկաբրիստների փողոցում՝ պոլիկլինիկայի հարակից տարածքում:
2 անչափահաս երեխաների ծնողները ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո ՃՈ տեսուչները հայտնաբերել են էվակուատորը՝ պոլիկլինիկայից ոչ հեռու:
Մեքենայի վարորդը հայտնել է, որ մտադիր է դիմել ոստիկանություն, իսկ էվակուատորի վարորդը նշել է, որ երեխաներին չի նկատել՝ մեքենայի մգացված ապակիների պատճառով: