Պետերբուրգում էվակուատորը տարել է մեքենան, որում քնած երեխաներ են եղել
Սանկտ-Պետերբուրգում էվակուատորը տարել է Audi Q5 մակնիշի ավտոմեքենան, որում երկու քնած երեխա է եղել:
Կին ու ամուսին խանութ են մտել` մեքենայում թողնելով 3 եւ 5 տարեկան քնած աղջիկներին:
Քանի որ մեքենան կայանվել է արգելված վայրում, ճանապարհային սպասարկման ծառայությունները էվակուատորով այն տեղափոխել են տուգանային հրապարակ:
Վերջինիս պահակն է նկատել, որ մեքենայում երեխաներ կան եւ զանգահարել է ոստիկանություն: Մեկ ժամ հետո ծնողները ոստիկանության բաժանմունքից վերցրել են երեխաներին: