Սոչիում երգիչ Սթինգի Maybach-ը տուգանային հրապարակ են տարել
Սոչիում բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգի Maybach ավտոմեքենան տուգանային հրապարակ են տարել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Բանն այն է, որ մինչ Սթինգը ելութ էր ունեցել «Նոր ալիք»-ի եզրափակիչ համերգին, նա ուղարկել էր իր վարորդին մոտակա խանութ՝ թուզ և հուշանվերներ գնելու:
Սակայն Maybach-ը, որով երգիչը շրջում էր քաղաքում, տուգանայաին հրապարակ է տարվել՝ հավանաբար, վարորդի՝ սխալ վայրում կայանելու համար:
Համերգից հետո երգիչը կես ժամ սպասել է՝ մինչ նրան կտրամադրեն նոր ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ բրիտանացի դերասան, երգիչ Սթինգը նախկինում The Police խմբի մեներգիչն է եղել: Նրա 40 տարվա կարիերայի ընթացքում վաճաառվել է ավելի քան 100 մլն ալբոմ: Նա 16 Grammy մրցանակի է արժանացել: