1224 դիտում
14:44 22-09-2016
ՀՀ ՄԻՊ-ը Լիտվայում մասնակցում է միջազգային բարձրաստիճան համաժողովին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում, որտեղ մասնակցում է Եվրոպական օմբուդսմենների 20-րդ բարձրաստիճան համաժողովի աշխատանքներին: Համաժողովը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, յուվենալ արդարադատությանը, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի ապահովմանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է այս տարի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծման փորձը: Ինստիտուցիոնալ այս լուծումը հնարավորություն կտա Հայաստանին հայտ ներկայացնելու՝ օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամության համար: Այս հարցն արդեն քննարկվել է կազմակերպության քարտուղարության հետ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձին հանդիպումներ Լիտվայի խորհրդարանական օմբուդսմենի հետ: Քննարկվել են երկու երկրների հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր: Երկկողմ փորձի փոխանակման շրջանակներում ներկայացվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Հայաստանում:
Համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ և քննարկումներ նաև Լատվիայի, Կիպրոսի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների օմբուդսմենների հետ: Նախատեսված է քննարկել նրանցից յուրաքանչյուրի հետ երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
[/b]
Նմանատիպ նյութեր
3677 դիտում
21:11 12-09-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին
1627 դիտում
16:52 26-05-2016
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցում է եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին
925 դիտում
11:32 02-12-2023
ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին
Այս բաժնից
3544 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»