Է. Նալբանդյանը Սինգապուրի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին:
Նախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Սինգապուրի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը: