Իրաքի հյուսիսում տեղակայված ռազմաբազայում ամերիկացի և իրաքցի զինվորականները հարձակման են ենթարկվել «Իսլամական պետություն ահաեկչական խմբավորման գրոհայինների կողմից, ովքեր քիմիական զենք են կիրառել, CNN հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Բազան գտնվում է Մոսուլ քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված են ամերիկացի և իրաքցի զինվորականներ։ Արձակված ականների ընկած վայրում հայտնաբերվել են գերթունավոր իպրիտ քիմիական նյութի հետքեր։ Նյութի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի բանաձևով։
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ իպրիտի առկայությունը քիչ է եղել և ոչ մաքուր մշակված, ինչի շնորհիվ էլ զինվորականները ծանր թունավորում չեն ստացել և «օրգանիզմի մաքրման» թեթև գործընթաց են անցել։