ԱՄՆ իշխանությունների հրամանով նախաքննություն է սկսվել՝ պարզելու համար՝ արդյոք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել:
Ըստ Գերմանիայի Պաշտպանության նախարարության հայտարարության՝ 60 քուրդ զինյալներ իսլամիստների հետ բախումից հետո շնչառական խնդիրներ են ունեցել, ինչը հիմք է տվել ասելու, որ ջիհադականները քիմիական զենք են գործի դրել:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում նշում են, որ ամենայն հավանականությամբ թունավոր գազ է կիրառվել: