Ադելը Նյու Յորքում կայացած իր համերգը նվիրել է Փիթին և Ջոլիին
Բրիտանացի երգչուհի Ադելը իր համերգը նվիրել է դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությանը, որի մասին այս օրերին հայտնում են բազմաթիվ ԶԼՄ-ներ:
Երգչուհու համերգը կայացել է նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն-սքվեր-գարդեն» համերգասրահում:
Ադելը բեմից դիմել է երկրպագուներին և նշել, որ Հոլիվուդի գեղեցիկ զույգի ամուսնալուծության մասին նորությունը ողջ օրը զբաղեցրել է իր միտքը։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/21/96159/]Հիշեցնենք[/url], որ ամերիկյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել էր, որ ամուսինը՝ Բրեդ Փիթը, վտանգ է ներկայացնում իրենց երեխաների համար: