7236 դիտում
18:23 06-10-2015
Բարձրավան գյուղի բնակիչներից մեկն ընկույզ հավաքելիս ընկել է ձորը ու մահացել. միակ տղան էլ տարիներ առաջ գետում էր խեղդվել
Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Ընկույզ հավաքելու ժամանակ Բարձրավան գյուղի 64-ամյա բնակիչ Ա. Հ.-ն ընկել է ձորը եւ մահացել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Միաժամանակ նշեց, որ ձորն այնքան խորն է, որ տեղի ուժերով հնարավոր չի եղել նրան դուրս բերել եւ դիմել են ՀՀ ՏԿԱԻՆ-ին։
Մահացածն ընկերոջ հետ էր գնացել ընկույզ հավաքելու։ Տարիներ առաջ էլ նրա միակ որդին գետում է խեղդվել։
«Նա էր կնոջ հետ պահում հարսին եւ մահացած տղաների երեխաներին։ Երկու դուստր էլ ունի, որոնք ամուսնցած են։ Իրենք Ղափանում են ապրում, այստեղ ամառանոց ունեին, գալիս էին հանգստանլու եւ բերք հավաքելու»,- ավելացրեց գյուղապետը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1489 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը