Մահացել է Ժակ Շիրակը. Dailystar
Ֆրանիսայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Քրիստինե Բուտինը [url=https://twitter.com/christineboutin]Twitter-ի իր էջում [/url]գրառում է կատարել այն մասին, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է:
Հայտնի քաղաքական գործիչը պնդում է Ժակ Շիրակի մահվան մասին [url=http://www.dailystar.co.uk/news/latest-news/547209/Jacques-chirac-dead-dies-france-president]լուրը[/url], սակայն նրա ընտանիքը հերքում է դա:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/18/95872/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ, 83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։
Ժ.Շիրակին տեղափոխել էին Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նա պետք է անցկացներ առնվազն մի քանի օր։
Հայտնի էր, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է Մարոկկոյից Փարիզ վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվում էր իր ընտանիքի հետ։
Նշենք, որ Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-2007 թթ։