211652_close_icon
views-count834 դիտում article-date 12:03 18-02-2014

Ժակ Շիրակը հոսպիտալացվել է

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է և բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել տուն։ Այս մասին հայտնում է NEWSru․com֊ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ BFM հեռուստաալիքը հայնտել էր, որ նա գտնվում է Փարիզի արևմտյան ծայրամասում գտնվող Ամերիկյան հոսպիտալում է, որը մայրաքաղաքի լավագույն բժշկական հաստատությունն է։ Ըստ Շիրակի հարազատների խոսքերի, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքական գործչի մոտ հոդատապի կտրուկ սրացում է դիտվել։

Նմանատիպ նյութեր