Մարոկկոյից Փարիզ վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է
Ֆրանսիայի նախկին նախագահ, 83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել է թոքերի վարակ ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շիրակին տեղափոխել են Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նա կանցկացնի առնվազն մի քանի օր։
Հայտնի է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է Մարոկկոյից Փարիզ վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվում էր իր ընտանիքի հետ։
Նշենք, որ Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-2007 թթ։