1291 դիտում
19:47 20-09-2016
Կառավարությունում մեկնարկել են ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները: «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները և ներկայացուցիչները:
Մինչ քննարկումն սկսելը, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:
Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից:
Այս առումով վարչապետը կարևոր է համարել նաև նախարարությունների ենթակայության տակ գործող կառույցների գործառույթների իրականացման ու դրանց արդյունքում քաղաքացիների և տնտեսավարողների համար ստեղծվող հավելյալ արժեքի վերաբերյալ տնտեսական հիմնավորումները:
Նմանատիպ նյութեր
3397 դիտում
22:35 12-03-2016
Կառավարությունում շարունակվում են Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
8370 դիտում
16:29 02-12-2017
Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
2470 դիտում
18:55 28-10-2014
Խորհրդարանում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1177 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան