211652_close_icon

Տարածաշրջանի ամենամարտունակ գինիներն ու կոնյակներն, արագ արձագանքման կաթնամթերքներն ու ամենագնաց կոշիկները՝ տնտեսության զորահանդեսում. «Չորրորդ իշխանություն»

views-count2419 դիտում article-date 10:18 20-09-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի բացման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե «սա մեր տնտեսության զորահանդեսն է»։ «ՉԻ» - որոշ տեղեկությունների համաձայն՝ տնտեսության զորահանդեսի ժամանակ ցուցադրել են տարածաշրջանի ամենամարտունակ գինիներն ու կոնյակներն, արագ արձագանքման կաթնամթերքներն ու ամենագնաց կոշիկները, իսկ ահա հայտնի ընկերության արտադրված օղին չի ցուցադրվել՝ որպես Ժնևյան կոնվենցիայով արգելված զինատեսակ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր տնտեսությունն իսկապես տարածաշրջանում ամենամարտունակն է։ Որովհետև Հայաստանի պայմաններում ինչ-որ բան արտադրելն արդեն իսկ հերոսություն է։ Ըստ երևույթին իշխանությունները հենց տնտեսությունը կոփելու համար էլ ստեղծել են այդ էքստրեմալ պայմանները։ Ճիշտ այնպես, ինչպես բանակի հատուկջոկատայիններին են կոփում՝ ստիպելով զանազան անմարդկային դժվարություններ հաղթահարել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր