211652_close_icon
views-count70788 դիտում article-date 15:34 16-04-2016

Ադրբեջանը վախենում է անգամ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի երգ ու պարից. հավերժ փա՛ռք զոհված հայորդիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում չորսօրյա պատերազմից հետո հարաբերական անդորր է, սակայն սահմանում՝ առաջնագծում գտնվող հայ զինվորը, սպան ու կամավորականը մարտական են տրամադրված այն անառիկ պահելու համար: Միջազգային հեղինակավոր մամուլը և շատ կազմակերպություններ խոստովանում են, որ եթե հայ զինվորների խիզախությունը և ժողովրդի համախմբվածությունը բանակի հետ չլիներ, ապա ազերի ճիվաղները իրենց «մեծ եղբոր» հետ կհասնեին իրենց նպատակներին: Գաղտնիք չէ, որ հարձակմանը ադրբեջանական բանակի զինվորների հետ եղել են մեծ թվով վարձկաններ, ովքեր վախենալով հայ զինվորի ու կամավորականի համարժեք պատասխանից՝ հենց մարտի դաշտում թողնելով իրենց դիերը՝ ճողոպրել են, իսկ ճողոպրողների մի մասին էլ ադրբեջանական կողմը գնդակահարում էր: Հակառակորդը վախենում է անգամ հայոց երգից ու պարից և նրանք պատմությունից գիտեն, որ հայերը իրենց հաղթական «Քոչարին» պարել են Բեռլինում և եթե շարունակեն «կրակի հետ խաղալ», ապա մի օր էլ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը իր հաղթական «Քոչարին» կպարի Բաքվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր