2186 դիտում
12:41 19-09-2016
Շվեդիան հայտնել է Ռուսաստանի կողմից մեծացող սպառնալիքի մասին
Շվեդական Dagens nyheter պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի կողմից Շվեդիային սպառնացող վտանգներն ավելացել են, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Թերթը նշում է, որ աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը գնում է հետախուզական տվյալների բազայի ու ռազմական պլանավորման մասին։ Չի նշվում կոնկրետ սպառնալիքը, սակայն նրա բովանդակությունը բնութագրվում է որպես ազգային անվտանգության համար բացառիկ կարևորութուն ունեցող։
Ըստ թերթի՝ ամենայն հավականությամբ այն վերաբերում է այն հետախուզական տվյալներին, որոնց հետաքննությամբ որոշում է կայացվել շատ կարճ ժամկետներում Բալթիկ ծովի Գոտլանդ կղզում ռազմաբազա տեղակայել։
Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Խուլկտկվիստը հրաժարվել է մեկնաբանություններից։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի ընդգրկվելու դեպքում Ռուսաստանը կավելացնի իր սահմաններին զորքերի թիվը։
Նմանատիպ նյութեր
13163 դիտում
17:30 10-06-2023
Օր օրի մեծացող դինոզավրիկը․ Տիգրան Մաթևոսյան
3832 դիտում
22:12 01-02-2020
Շվեդիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին
Այս բաժնից
1042 դիտում
22:57 18-11-2024
Աբխազիայում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը
1102 դիտում
22:33 18-11-2024
Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին
1090 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին