Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 19-ին
21 թ. – մահացել է Վերգիլիոսը, Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. մ.թ.ա. 70 թ.):
1618 թ. – սկսվեցին Պլզենի ճակատամարտերը, Երեսնամյա պատերազմի նշանավոր ռազմական բախումներից մեկը:
1869 թ. – ծնվել է Երվանդ Օտյանը, արևմտահայ գրող-երգիծաբան (մահ. 1926 թ.):
1888 թ. – Բելգիայի Սպա քաղաքում անցկացվեց առաջին գեղեցկության մրցույթը:
1893 թ. – Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք ստացան:
1926 թ. – Իտալիայի Միլան քաղաքում բացվեց Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը:
1974 թ. – ծնվել է Կարինա Ազնավուրյանը, ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն:
1985 թ. – Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 10000 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 30000 մարդ:
1993 թ. – մահացել է Վիլյամ Գոլդինգը, անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1911 թ.):
2006 թ. – Թայլանդում ռազմական հեղաշրջում իրականացվեց: