Ամստերդամում գտնվող 1700 կամուրջներից մեկը հայկական է
17-րդ դարում հայ վաճառականներն ու Ամստերդամի հայ բնակիչներն այս կամուրջով են անցուդարձ արել, այցելել Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի։
Կամուրջը հայկական անվանելու նախաձեռնությունը պատկանում է Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանին, ով հոլանդական արխիվներից «հայկական հետքն» ապացուցող փաստաթղթեր հավաքագրելով՝ կարողացել է պաշտոնապես ստանալ կամուրջը հայկական անվանելու թույլտվությունը։
«Ես բազմաթիվ ապացույցներ ներկայացրի Ամսթերտամի քաղաքապետարանին նախ այն պատճառով, որպեսզի ապացուցեմ, որ «ARMEENSEBRUG» անունը, պատվաբեր է նաև հոլանդացիների համար: Նաև արդարացի է, քանի, որ հայ ժողովուրդը իրոք արժանիքներ ունի:
Դրա վկայությունները բազմաթիվ են. հայերը մեծ դեր ունեն Նիդերլանդների ոսկեդարի (17-րդ դար) բարգավաճմանը, երկրորդ համաշխարհային պատերազմին հայ զինվորներու ցուցադրած վէրաբերմունքը ի օգուտ Նիդերլանդական բանակի և այլը»։
Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյան