211652_close_icon
views-count3427 դիտում article-date 23:35 17-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 17-ին

1630 թ. – հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը: 1787 թ. – ԱՄՆ-ն ընդունեց իր սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը: 1857 թ. – ծնվել է Կոնստանտին Ցիալկովսկին, ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.): 1908 թ. – ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը, հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.): 1917 թ. – ծնվել է Յուրի Լյուբիմովը, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ. 2014 թ.): 1964 թ. – մահացել է Ցոլակ Ամերիկյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1887 թ.): 1988 թ. – Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը: 1992 թ. – Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց: 1994 թ. – մահացել է Կարլ Փոփերը, ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծն. 1902 թ.):

Նմանատիպ նյութեր