Ուժեղ պայթյուն Պակիստանում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հայտնում է Gazeta.ru- կայքը, Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում մահացել է 25 մարդ։ Տուժածների թիվը հասնում է մոտ 30-ի։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում, որտեղ այդ ժամանակ տեղի է ունեցել աղոթքի արարողություն։
Ականատեսները նշում են, որ մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացնելուց առաջ բղավել է Ալլահ-Ակբար։
Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները պարզելու համար մահապարտի ինքնությունն ու ահաբեկչության կազմակերպիչներին։