211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

views-count3398 դիտում article-date 13:33 17-09-2016
Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր Ասամբլեայի նիստին։ Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների։ Նյու Յորքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։

Նմանատիպ նյութեր