211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1808 դիտում article-date 23:04 16-09-2016
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 3/10 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակը սպասարկող մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: ***

Նմանատիպ նյութեր