211652_close_icon
views-count5515 դիտում article-date 14:42 16-09-2016

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՔԿ Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ երկու երկրների ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում։ Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների` մասնավորապես իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության մակարդակը և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։ Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Վրաստանի նորանշանակ դեսպանը անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի Հանրապետության քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր