211652_close_icon
views-count31035 դիտում article-date 10:45 16-09-2016

Ավազակային հարձակում Արզնիում. 3 դիմակավորվածները մորից և աղջկանից հափշտակել են հեռախոսներ, գինիներ, տեսախցիկ, տեսաձայնագրիչ, փայտամշակման ֆռեզ և գումար

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններին և քննիչներին տուժած Մ. Ոսկանյանը հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից և իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չիլինգարյանից պահանջել և հափշտակել են 1 հատ Sony տեսակի տեսախցիկ, 1 հատ Medion տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ Sony և iPhone տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի և 30 հազար ՀՀ դրամ։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Բաղդասարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր