2539 դիտում
10:11 16-09-2016
«էս երկիրը երբեք չի դզվելու»-ի հետքերով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ վրա միշտ ծանր տպավորություն են թողել խոսակցությունները՝ «մեկ ա՝ բան դուրս չի գա», «էս երկիրը երբեք չի դզվելու» և այլն։ Ինքնին «էս երկիրը», «էս ազգը» բնորոշիչների մեջ կա քաղքենիական անտարբերություն, երբ մարդը միտումնավոր իրեն հեռացնում է ամեն ինչից (արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները երբեմն սրտնեղած ասում են՝ «Տեր երկիրը»)։ Եթե մարդը չի ասում՝ «իմ երկիրը», «ես», «մենք», ուրեմն նա ոչ մի շանս չունի ինքնադրսևորվելու և, անկախ բարեկեցության աստիճանից, ունի անտունի հոգեբանություն։ .
Առավել ցավայի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան։ Բարձրաձայն նա, իհարկե, չի տալիս այդ «խեղճացած» գնահատականները և միշտ բաներ է արտասանում, բայց ենթագիտակցության մեջ նա իր պետությանը վերաբերվում է որպես «էս երկիր», և քանի որ դա այդպես է, նա, իր կարծիքով, բոլոր հիմքերն ունի «էս երկրից» քամելու այն, ինչ իրեն պետք է՝ ստամոքսը լցնելու համար»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
11:00 24-04-2014
Ասում ենք՝ «երկիրը երկիր չի» և մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից․ Ազգ
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել