26936 դիտում
11:00 16-09-2016
Երևանյան լճի հերոսը. Շավարշ Կարապետյան
1976 թ. սեպտեմբերի 16-ին, Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։
Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։
Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։
Կարապետյանն ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։
Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում։
Նմանատիպ նյութեր
2953 դիտում
20:44 17-11-2014
Մեր ժամանակի հերոսը. Թաթուլ Կրպեյան՝ ազգային հերոսը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»