Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։
Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։
Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։
Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։