ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում թույլատրել են առանց լիցենզիայի զենքի կրումը
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի իշխանությունները թույլատրել են տեղի բնակիչներին զենք կրել՝ առանց լիցենզիա ստանալու, տեղեկացնում է BBC-ն։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր նահանգի օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմում, հաջողվել է անհրաժեշտ ձայները հավաքել և չեղարկել ավելի վաղ զենքի կրման վերաբերյալ դոմեկրատ նահանգապետ Ջեյ Նիքսոնի ներկայացրած օրենքը։
Միևնույն ժամանակ օրինագծին դեմ հանդես եկողները հայտարարել են, որ առանց լիցենզիայի զենք կրելը կարող է հանգեցնել բռնությունների, հատկապես ռասսայական հողի վրա, որի հիմնական զոհերն են դառնում աֆրոամերիկացիները։