Հանուն Աստծո սպանությունը «սատանայական արարք է». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր առավոտյան պատարագ է մատուցել՝ նվիրված հուլիսին ֆրանսիական Ռուան քաղաքի արվարձանի եկեղեցում սպանված հոգևորական Ժակ Ամելին։ Պապը հայտարարել է, որ սպանությունը հանուն Աստծո «սատանայական արարք» է՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Այնպես կցանկանայի, որպեսզի բոլոր կրոններն ասեին. սպանել հանուն Աստծո՝ սատանայական արարք է»,- ասել է նա։
«Նա նույնպես իր կյանքը տվեց մեզ համար։ Դա քաջության օրինակ է։ Մենք պետք է աղոթենք նրա համար, նա նահատակ է, իսկ բոլոր նահատակները երանելի են»,- ասել է Հռոմի պապը։