Սիրիայի քրիստոնյաները հունիսի 1-ին կաղոթեն հանուն խաղաղության. Հռոմի պապ
Սիրիայի քրիստոնյաները հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հատուկ աղոթք կանեն հանուն խաղաղության: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հանդիսավոր պատարագի ավարտին Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին հայտարարել է, որ հունիսի 1-ին Սիրիայի բոլոր քրիստոնյաները հատուկ աղոթք կանեն խաղաղության համար, իսկ կենտրոնում կլինեն հենց երեխաները:
«Սիրիացի երեխաները աշխարհի բոլոր երեխաներին կոչ են անում միանա լիրենց աղոթքին»,- նշել է Հռոմի պապը: