2797 դիտում
10:02 14-09-2016
«Նաիրիտի» վերագործարկման բանակցությունները մտել են ավարտական փուլ. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ոլորտում հայտնի մի շարք խոշոր ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումներից մեկի միջև տևական ժամանակ ընթացող բանակցությունները, որոնք մտել են ավարտական փուլ, արդյունավետ են անցնում։
Անցած շաբաթ Հայաստան է ժամանել կոնսորցիումի ղեկավար անձնակազմից բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն գործարանի տեխնիկական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, սովորաբար այդպիսի մակարդակի պատվիրակությունների այցերին հաջորդում են որոշումների ընդունումը։ Կոնսորցիումի ներկայացուցիչները եղել են «Նաիրիտում», ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները։ Պատվիրակությունը փակ հանդիպում է ունեցել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, ներկայացրել «Նաիրիտի» հետ կապված իրենց մտադրությունները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2665 դիտում
18:50 06-04-2018
Հանրային խորհրդում քննարկվել է «Նաիրիտի» վերագործարկման հարցը
7441 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
988 դիտում
11:09 03-04-2015
«Պայմանավորվածություն է եղել, որ այլևս մեզ չդիմեն. «Նաիրիտի» հարցում դեռ անորոշություն է». Հայոց Աշխարհ
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»