37146 դիտում
20:04 12-09-2016
Ավտովթարներ Կոտայքի մարզում. բախվել են Prado-ն ու Opel-ը. մինչ ՃՈ աշխատակիցը տեղում աշխատում էր՝ բախվեցին Mazda-ն ու 06-ը. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավոտճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Toyota Prado մակնիշի 13 SO 303 համարանիշի և Opel մակնիշի 25 SO 970 համարանիշի ավտոմեքենաները, իսկ քիչ հետո նույն վայրում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 71 NU 007 համարանիշի և Mazda մակնիշի 18 UU 741 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mazda-ի և 06-ի բախման պատճառը եղել է վարորդների հետաքրքրասիրությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+