74268 դիտում
10:02 12-09-2016
Երևանում 15-ամյա դպրոցականը՝ BMW X5-ով վրաերթ-վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։
Ժամը 19։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 15-ամյա Արթուր Բադալյանը իր վարած BMW X5 մակնիշի 88 TՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արսեն Ավետիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Բադալյանը վրաերթից հետո BMW-ով բախվել է Դ. Մալյան փողոցի բնակիչ, 54-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող, մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 QԼ 891 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Բադալյանը սովորում է Երևանի թիվ 87 ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Քննիչ Գ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+