Գերմանիայում լողացող հյուրանոց-նավը բախվել է կամրջին. կա 2 զոհ
Գերմանիայում Ռայն-Մայն-Դանուբ նավարկելի ջրանցքով անցնող լողացող հյուրանոց-նավը բախվել է կամրջին: Այս մասին հայտնում է hronika.info-ն:
Վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ նավը երբ բախվել է կամրջին՝ կառավարման խցիկը ամբողջությամբ ավերվել է, իսկ այնտեղ գտնվող 33 և 49 տարեկան անձնակազմի անդամները մահացել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նավի վրա վթարի պահին 80 ուղևոր և անձնակազմի 49 անդամ է եղել: 4 ժամ սպասելուց հետո միայն նրանք բոլորը դուրս են բերվել նավից: