Սիրիայում տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում զոհվել է 25 մարդ
Սիրիական Իմբիլ քաղաքի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ավիահարվածները հասցվել են մարդաշատ շուկայի վրա։ Մահացածների թվում կան կանայք և երեխաներ։
Ինչպես հայտնել են ականատեսները, շատ մարմիններ դեռևս գտնվում են շենքերի փլատակների տակ։ Նրանց դուրս հանել դեռևս չի հաջողվում։