211652_close_icon
views-count6938 դիտում article-date 21:00 10-09-2016

Աշխարհի ամենտարօրինակ շինություններից մեկը․ «Ոսկորների տուն»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բալիոյի տունը կամ «Ոսկորների տուն»-ն առանձնատուն է, որը կառուցվել է Բարսելոնայում 1877 թվականին։ Տունը կառուցվել է տեքստիլի մագնատ Ջոզեպ Բալիոյիի Կասանովասի համար։ Մագնատը ցանկանում էր տունը քանդել ու դրա փոխարեն կառուցել նորը, բայց հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին որոշեց վերակառուցել հին տունը (1904-1906)։ Տան նախնական կառուցվածքը պահպանելով՝ Գաուդին երկու նոր ֆասադ նախագծեց։ Բացի այդ՝ նա ամբողջությամբ փոխեց ներքևի հարկը՝ ստեղծելով նրա համար ինքնատիպ կահույք, ավելացրեց նկուղ, ձեղնահարկ։ Կան գլխավոր ֆասադի նշանակության շատ մեկնաբանություններ, բայց ավելի արժանահավատ է Գաուդիի կողմից պաշտված վիշապի կերպարի արտացոլումը այս նախագծում։ Այն խորհրդանշում է Կատալոնիայի հովանավոր Սուրբ Գեորգիի հաղթանակը վիշապի նկատմամբ, որը նման է չարի նկատմամբ բարու հաղթանակին։ Տան ուշագրավ առանձնահատկությունը ուղիղ գծերի բացակայությունն է։ Դրա փոխարեն ակնառու են ալեծածան գծեր, որոնք տեսանելի են ինչպես ֆասադի դեկորատիվ հատվածներում, այնպես էլ ինտերիերի ձևավորումներում։ 1906 թվականին տան կառուցումը հիմնովին ավարտվում է և այն դառնում է Բալիոիների նստավայրը։ 1983 թվականին արտաքին պատշգամբները վերականգնվել են իրենց նախնական գույնով, իսկ մեկ տարի անց՝ La Mercè միջոցառման ընթացքում լուսավորվել է արտաքին ֆասադը։ 1993 թվականին տան ներկայիս տերը սկսել է ամբողջ շենքի վերականգնումը։ 1995 թվականից շենքի ավելի քան 2500 քմ տարածք հանձնվել է վարձակալության՝ քաղաքի տարբեր կարևոր միջոցառումների համար։ 2005 թվականին Բալիոյի տունը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր