Մոլորակի ամենագեղեցիկ կատուները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԶԼՄ-ների, գրականության և կինոյի շնորհիվ 20-21-րդ դարերին լայն ճանաչում ստացան մի շարք միջազգային անձանց սիրելի կատուները, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախագահների՝ Բիլ Քլինթոնի՝ Սոքսն ու Ջորջ Բուշ կրտսերի Ինդիան, Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Համֆրին, Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի Չիկոն և ՌԴ-ի վարչապետ՝ Դմիտրի Մեդվեդևի Դորոֆեյը։
Հանրաճանաչ դարձան աշխարհի շախմատի չեմպիոն՝ Ալեքսանդր Ալյոխինի մշտական ուղեկիցը՝ սիամական կատու Չեսսը, ամերիկյան Սպենսեր քաղաքի գրադարանի՝ Դյուի Ռիդմոր Բուքսի՝ մի քանի ամերիկյան ֆիլմերում նկարահանված և կինոմրցանակների արժանացած կատու Օրանժին և այլն։
Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի մեդալով պարգևատրված «նավաստի» Սայմոնը և Բրիտանական նավատորմի «վետերան» սև-սպիտակ «անխորտակելի Սեմը», որը վերապրել է շուրջ երեք ռազմական նավերի կործանումը։