Գերմանիայի ՆԳ նախարարութունը պահանջել է արտասահմանում գրանցված դեռահասների ամուսնությունները չեղյալ համարել, հաղորդում է DW-ն։
Իր հերթին, այդ երկրի Արդարադատության նախարարությունը խոստացել է կոնկրետ քայլեր ձեռնարկել մինչև տարեվերջ։
Funke թերթին տված հարցազրույցում ՆԳՆ-ին առընթեր խորհրդարանական քարտուղար Օլե Շրյոդերն ասել է, որ հարկավոր է հստակ արգելք դնել և որ ոչ մի կրոն չի կարող դեռահասների ամուսնություններն արդարացնել։
Հայտարարությունը Շրյոդերն արել է ի պատասխան նախօրեին ՆԳՆ-ի հրապարակած տվյալների, համաձայն որոնց, Գերմանիայում ներկա պահին բնակվում է 1475 ամուսնացած դեռահաս, որոնցից 361-ը նույնիսկ 14 տարեկան չկան։ Որպես չգրված կակոն, խոսքը գնում է աղջիկների մասին, որոնց թիվը հաշվվում է 1152, որոնց ամուսնացրել են իրենց հայրենիքում։
Գերմանիայում օրենէը թույլատրում է ամուսնությունները միայն չափահասների միջև, հատուկ դեպքերում՝ 16 տարեկանների, սակայն այն ժամանակ, երբ լրանում է տղայի 18 տարին, իսկ ծնողները դեմ չեն լինում ամուսնությանը։