Ռուսաստանն ու Իրանը սկսել են «Բուշեհր-2» ատոմակայանի շինարարությունը
Իրանում տեղի է ունեցել «Բուշեհր-2» ատոմային էլեկտրակայանի առաջին քարը դնելու հանդիսավոր արարողությունը, որի շինարարությունը կիրականացվի ռուսական կողմի մասնակցությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքով՝ առաջին բլոկի կառուցումն ապացուցեց, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր արտասահմանցի գործընկերների առջև իր ստանձնած պարտավորությունները, անկախ աշխարհում քաղաքական կլիմայի փոփոխությունից։
Նախագծի երկրորդ մասը «Ռոսատոմ»-ի գործնական ավանդն է ռուս-իրանական համագործակցության ընդլայնման գործում, որը միաժամանակ լուրջ քայլ է դեպի միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում՝ Մերձավոր Արևելքի նման հեռանկարային մակրոշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը։