Իրանը և Ռուսաստանը սկսել են «Բուշեհր-2» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շինարարությունը
Իրանի Բուշեհր նահանգում այսօր սկսվել են «Բուշեհր-2» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Շինարարությունը համարվում է ռուս-իրանական համագործակցության ամենախոշոր նախագիծը։ 2014 թվականին ստորագրվել է պայմանագիրը՝ 2-րդ և 3-րդ էներգաբլոկների կառուցման վերաբերյալ։
2-րդ և 3-րդ էներգաբլոկների վրա աշխատելու են ռուսական արտադրության ВВЭР-1000 ռեակտորներ, դրանք կապահովեն ամենաբարձր անվտանգություն։ Երկու էներգաբլոկների ընդհանուր հզորությունը կկազմի 2.100 ՄՎՏ։ Այն շահագործման կհանձնվի 10 տարուց։