211652_close_icon

Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, ուրեմն ամեն ինչ իզուր է. Ռուբիկ Հակոբյան

views-count2187 դիտում article-date 18:02 09-09-2016
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ չգիտի՝ Կարեն Կարապետյանը իշխանության թիմի անդա՞մն է, թե ոչ: Հարցին, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, կրճատել ստվերը, եթե նույն վարչական լծակներն են, նույն գործարարները, Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Կանխավ գնահատելը ճիշտ չէ, բայց ես կարծում եմ, որ եթե այդ ընկալումը չկա, ապա Կարեն Կարապետյանն ինչո՞ւ պիտի գար, հասներ այստեղ, այն դեպքում, երբ իր համար ամեն ինչ լավ էր Մոսկվայում: Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, որտեղ նոր էջ պիտի բացվի, ուրեմն ամեն ինչ իզուր է»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստը որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

Նմանատիպ նյութեր