ՖԻՖԱ-ն այսօր մերժել է «Ռեալի» և «Ատլետիկոյի» բողոքարկումը` անչափահաս խաղացողների գրանցման ժամանակ խախտումների գործով:
Կազմակերպությունը իսպանական երկու ակումբներին արգելել է նոր խաղացողներ գրանցել մինչև 2018 թվականը:
Բացի այդ, «Ատլետիկոն» տուգանվել է 800 հազար եվրոյով, «Ռեալը»` 360 հազար: Նոր խաղացողների գրանցման արրգելքը ուժի մեջ կմտնի ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո: Նշենք, որ 2014 թվականին ՖԻՖԱ-ն նմանատիպ պատիժ էր կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ: