2441 դիտում
21:04 20-04-2021
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորները կոչ են արել Լա Լիգայից հեռացնել «Ռեալին», «Բարսելոնային» և «Ատլետիկոյին»
Իսպանիայի Կոնգրեսում այսօր քննարկել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հարցը:
Պատգամավորական խմբակցությունների մեծ մասը դատապարտել է նախաձեռնությունը: Unidas Podemos («Միասին կարող ենք».- իսպ.) դաշինքի ներկայացուցիչ Անտոն Գոմես-Ռեյնոն նախաձեռնել է «Բարսելոնային», «Ռեալին» և «Ատլետիկոյին» Լա Լիգայից հեռացնելու հարցը՝ Սուպերլիգայի ստեղծմանը մասնակցելու համար:
Բացի այդ, պատգամավորը դատապարտել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գործողությունները, որը դարձել էր նոր մրցաշար նախագահ: Գոմես-Ռեյնոն հայտարարել է. «Լավ կլիներ, նա զբաղվեր ֆինանսներով և բիզնեսով: Բայց հեռու մնար սպորտից»:
Նույն դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ժաումե Ասենսը հայտարարել է, որ այդ նախագիծն «իրականացվել է Ֆլորենտինո Պերեսի կերպարով»: Նա Սուպերլիգան որակել է «էլիտար նախաձեռնություն, որից օգուտ կստանան հզոր ակումբները և վնաս կհասցնի ավելի թույլ թիմերին»:
Mas Pais կուսակցության հիմնադիրներից Ինյիգո Էրեխոնը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարցում անի Եվրոհանձնաժողովին: Նրա կարծիքով, անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք Սուպերլիգան չի խախտում Իսպանիայում մրցաշարերի անցկացման կանոնները:
Նոր մրցաշարի և նրա հիմնադիրների քննադատությանը միացելէ նաև Bildu կուսակցությունը, որը հանդես է գալիս Բասկերի երկրի անկախության օգտին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալին», «Բարսային» և «Ատլետիկոյին» չեն հեռացնի իսպանական առաջնությունից, քանի որ Լա Լիգայի կարծիքով, Սուպերլիգան կենսունակ մրցաշար չէ:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:
Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:
Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:
20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Նմանատիպ նյութեր
1928 դիտում
20:29 02-06-2021
ՈւԵՖԱ-ն չի բացառել, որ «Ռեալին», «Բարսելոնային» և «Յուվենտուսին» կհեռացնեն Չեմպիոնների լիգայից
2508 դիտում
22:06 19-04-2021
ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամը առաջարկել է «Ռեալին», «Սիթիին» և «Չելսիին» մինչև ուրբաթ հեռացնել Չեմպիոնների լիգայից
12739 դիտում
20:33 07-10-2017
Նեյմարը ՈւԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» հեռացնել Չեմպիոնների լիգայից
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում