ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները՝ տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ
Բյուջեի կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաև 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Միջոցառումը կնպաստի ՀՀ տեղական արտադրության արտադրատեսակների ճանաչողության մակարդակի բարձրացմանը, այդ ոլորտում համագործակցության խթանմանը։