2373 դիտում
09:47 08-09-2016
Հարափոփոխ անփոփոխություն Հայաստանում. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Փոփոխությունների ու դրանց անհրաժեշտության մասին Հայաստանում խոսում են բոլորը։ Խոսում են մակդիրների բազմազանությամբ ու հնչերանգի լալահառաչությամբ։ Արմատական ու հեղափոխական, էվոլյուցիոն ու ինստիտուցիոնալ, անձնավորված ու համակարգային։
Խոսում է անգամ իշխանությունը, որը խոսողներից միակն է, որ կարող է ոչ միայն խոսել, այլ գոնե ժամանակ առ ժամանակ իրականացնել այդ փոփոխությունները։ Փոփոխությունների մասին խոսակցությունների դատարկությունն ու անհամությունը տեղ չեն թողնում քննարկման համար՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի պետությունը չապրի փոփոխությունների անհրաժեշտության մասին մշտական դարձվածաբանության ու փոփոխությունների նույնքան մշտական բացակայության ռեժիմում։
Ու քանի որ քննարկում՝ որպես այդպիսին, չկա, իշխանությունները ժամանակ առ ժամանակ փոփոխությունների իմիտացիա ստեղծող քայլեր են անում՝ մի քանի ամսով կամ տարով բավարարելով փոփոխությունների մասին խոսողներին, դրսին ու ներսին՝ հաստիքային ընդդիմադիրին ու չինովնիկին, արտահաստիքային մտավորականին ու նրանց տեղը զբաղեցնող հաստիքային պնակալեզին, կամակատար դատավորին ու դատավորի պատվիրատու հաստիքային կրիմինալին»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3881 դիտում
23:06 02-10-2017
Տեղի է ունեցել «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1501 դիտում
21:59 24-07-2022
Աշխարհաքաղաքական զարգացումները թևակոխել են հարափոփոխ և հստակ ուղեծիր չունեցող շրջափուլ. Գևորգ Դանիելյան
1369 դիտում
09:03 06-03-2014
Հայաստանում կուսակցությունների քանակը զգալիորեն կկրճատվի․ 168 ժամ
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»