Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 8-ին
1380 թ. – Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության մատնեցին մոնղոլ թաթարներին:
1504 թ. – Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանը ներկայացրեց իր նշանավոր Դավիթ արձանը:
1636 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվեց Հարվարդի համալսարանը:
1701 թ. – Կոստանդնուպոլսում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը:
1841 թ. – ծնվել է Անտոնին Դվորժակը, նշանավոր չեխ երգահան (մահ. 1904 թ.):
1889 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալեքսանդրյանը, հայ կոմպոզիտոր, երաժիշտ (մահ. 1970 թ.):
1900 թ. – Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով մահացավ մոտ 8000 մարդ:
1930 թ. – սքոչի առաջին փորձնական նմուշը Չիկագոյում ուղարկվեց գնորդին:
1991 թ. – Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից: