211652_close_icon
views-count10010 դիտում article-date 22:56 07-09-2016

Հետաքրքիր փաստեր «Դժոխքի դարպասներ»-ի մասին

1971 թվականին Թուրքմենստանի Դարվազա գյուղի մոտակայքում խորհրդային երկրաբանները հայտնաբերեցին ստորգետնյա գազի կուտակումներ։ Պեղումների արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա խոռոչի (դատարկություն), որի պատճառով գետինը փլվել է՝ առաջացնելով գազով լցված մեծ փոս։ Հորատացման մեքենաների համալիրը իր սարքավորումների և տրանսպորտի հետ ընկել է ձևավորված փոսը, միջադեպի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Որպեսզի վնասակար գազից չտուժեն մարդիկ և կենդանիները, որոշվեց այն այրել։ Երկրաբանները ենթադրում էին, որ հրդեհը մի քանի օրից կհանգչի, սակայն սխալվեցին։ 1971 թվականից խառնարանից դուրս եկող բնական գազը անդադար այրվում է, օր ու գիշեր։ 2004 թվականին Դարվազա գյուղը քանդվել է։ 2010 թվականին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բարդիմուհամեդովը այցելեց Դերվազա և հայտարարեց, որ կրատերը պետք է ծածկվի կամ պետք է ձեռնարկել այլ միջոցներ՝ սահմանափակելու համար շրջանի մյուս հանքավայրերից գազի արդյունահանման վրա ազդեցությունը։ 2013 թվականի նոյեմբերին կանադացի հայտնի ճանապարհորդ և հետազոտող Ջորջ Քորոնիսը իջել է խառնարանի հատակը հետազոտությունների և նմուշների հավաքման համար։ Նրան հաջողվել է գտնել բակտերիաներ, որոնք ապրում են խառնարանի բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ բակտերիաները չեն հանդիպում երկրի մակերևույթի վրա որևէ տեղ, և իրենց գերազանց են զգում՝ ապրելով խառնարանի շիկացած հատակի էկոհամակարգում։

Նմանատիպ նյութեր