211652_close_icon
views-count30403 դիտում article-date 11:40 07-09-2016

Ինչո՞ւ են Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ մի քանի ավտոմեքենաներ տեղափոխվել «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի տրանսպորտային միջոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենաների վարորդներից մի քանիսը եղել են ոչ սթափ (խմած) վիճակում, մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր։ ՃՈ-ն կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց շահերից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր