Աշխարհահռչակ աստղերի իսկական անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2009 թ.-ի ապրիլի 18-ին Ասիային նվիրված Բոաոյի համաժողովում Ջեքի Չանն ասել է. «10 տարուց ի վեր է, ինչ Հոնկոնգը վերադարձվել է Չինաստանին, բայց ես այդպես էլ չեմ կարող ասել դա լավ է, թե վատ: Եթե դու բացարձակ ազատ ես, դա մի քիչ քաոսային է ստացվում: Նույն կերպ է նաև Թայվանի հետ»:
Իսկ մի քիչ անց Ջեքին ավելացրել է. «Ես քիչ-քիչ հասկանում եմ, որ մենք՝ չինացիներս, պետք է գտնվենք ինչ-որ մեկի հսկողության տակ, այլապես մենք կանենք այն, ինչ մենք ենք ուզում»։
Բացի այդ դերասանը բողոքեց, որ չինական կառավարությունն արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել 2009 թ.-ին նկարահանված «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմը։ Թայվանի և Հոնկոնգի շատ օրենսդրական և այլ նշանավոր գործիչներ միանգամից արձագանքել են Ջեքի Չանի մեկնաբանություններին։
Հոնկոնգի օրենսդիր Լանգ Կվոկ-հանգը ասել է. «Չանը վիրավորել է չինացիներին և չինացիները ընտանի կենդանիներ չեն»։ Հոնկոնգի տուրիզմի գործով զբաղվող խորհուրդն ասել է, որ 164 բողոք են ստացել Ջեքի Չանի խոսքերի համար։ Ջեքի Չանի քարտուղարն ասել է, որ դերասանն ի նկատի է ունեցել միայն զվարճանքների ոլորտը և միտում չուներ վիրավորելու չինացիներին։ Այնուհետև ավելացրել է, որ Չանի խոսքերը սխալ են վերծանել։