929 դիտում
19:38 05-09-2016
Սեպտեմբերի 1-30-ը՝ անվտանգ երթևեկության միամսյակ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 23 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել հսկողությունը:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ
իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները:
Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու
ժամկետների նկատմամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, վնասված սալիկների փոխարինման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության
արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 3 արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 55 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վարչարարությունը մասնավորապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում ավարտվել են ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են կանաչ տարածքների խնամքի, այգիների մաքրման աշխատանքները, ինչպես նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառատեսակների էտը: Զուգահեռ ապահովվում է նաև կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
16:53 17-08-2015
Սեպտեմբերի 1-ից 30-ը ՃՈ-ի հետ համատեղ կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ
3947 դիտում
15:18 21-08-2017
Սեպտեմբերի 1-30-ը Երևանում կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»
1274 դիտում
21:44 02-09-2014
Անվտանգ երթևեկության միամսյակ` ուսումնական նոր տարեսկզբին
Այս բաժնից
559 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
436 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
439 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել